-
06.04.2015|
21:05
Ստամբուլի Բիլգի համալսարանը հայտարարությամբ մեկնաբանել է ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե բուհի ղեկավարությունը որոշել է հրաժարվել ապրիլի 26-ին նախանշված «Հայոց ցեղասպանություն. հայեցակարգեր և համեմատական հեռանկարներ» համաժողովից՝ «իրականում իրենք որևէ հայտ չեն ստացել համաժողովի համար, այդ պատճառով էլ համաժողով ուղղակի չի կարող անցկացվել»:
-
04.04.2015|
15:52
ՀՀ մշակույթի նախարարության, «Նոր սերնդի դպրոց» և «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե» ՀԿ-ների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:
-
01.04.2015|
19:15
Ապրիլի 1-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Էջմիածնի Մ. Խորենացու անվան թիվ 10 և Մեծամորի ավագ դպրոցների 10-11-րդ դասարանների աշակերտների հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնը։
-
01.04.2015|
16:10
Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամում այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
-
30.03.2015|
18:04
Այսօր փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, «Սինոփսիս Արմենիա» և «Յունիքոմփ» ընկերությունների միջև:
-
27.03.2015|
20:20
Մարտի 27-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում ուսումնասիրելով մրցութային հայտերն ու ծրագրերը, որոշում է կայացվել ծրագիր իրականացնելու նպատակով ստորև նշված հասարակական կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր.
-
26.03.2015|
15:54
Մարտի 26-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ բուհի ուսանողական խորհրդի տեխնիկապես վերազինված աշխատասենյակի բացումը։ Լսարանի վերազինումը կատարվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։
-
25.03.2015|
12:01
Աշխատանքային այցով Սյունիքի մարզ այցելած ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ, Գորիսում հանդիպում է ունեցել մարզի կրթության ոլորտի պատասխանատուների հետ, որի ընթացքում խոսել է մարզի դպրոցներում վերջին շրջանում կատարված աշխատանքների և ներդրվող նոր ծրագրերի մասին:
-
23.03.2015|
12:42
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
-
20.03.2015|
21:48
Մարտի 20-ին Ծաղկաձորում մեկնարկեցին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված ՀՀԿ մարզային երիտասարդների վերապատրաստման եռօրյա դասընթացները` «Քաղաքական առաջնորդություն» թեմայով: